Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կա­ռա­վար­ման ճգնա­ժամ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տարօրինակ կառավարություն ունենք, որը խոսում է միայն ձեռքբերումների մասին, ընդ որում՝ նույնիսկ նրանց, որոնք նախկինների աշխատանքի արդյունք են, սակայն պրոբլեմներն ու ակնհայտ ձախողումները տեսնում է միայն իրենից դուրս՝ վերագրելով անցյալի տխուր ժառանգությանը։

Ամենևին չեմ պնդում, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լավ ժառանգություն է ստացել, սակայն նաև հեռու եմ այն մտքից, թե հեղափոխության թիմը եկել է կառավարելու փլատակների վրա՝ զրոյից սկսելով պետականաշինությունը կամ տնտեսության զարգացումը։

Օրինակ՝ Սևանա լճում իրավիճակը աղետալի բնույթ է կրում: Շրջակա միջավայրի նախարարությունն իշխանությունների վրայից պատասխանատվությունը գցելու ակնհայտ քաղաքականություն է վարում՝ թվարկելով օբյեկտիվ հանգամանքների, նախկինից ժառանգություն ստացած խնդիրների համախումբ ու դրանով բացատրելով Սևանա լճի ճգնաժամը։ Որևէ մեկը չի էլ ասում, որ նախկինում խնդիրներ չեն եղել, ու այսօրվա ֆորս-մաժորը բացառապես անցած մեկ տարվա հետևանք է։

Սակայն, եթե նույնիսկ ընդունենք, որ Սևանի պրոբլեմներն անցած տարիների հետևանք են, դա ամենևին էլ չի վերացնում գործող իշխանության պատասխանատվությունը, չի արդարացնում, մեղմ ասած, անգործությունը: Իշխանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակն արագ շտկելու և ճգնաժամը վերացնելու ուղղությամբ։

Պարզապես սարսափել կարելի է Սևանի կանաչ տեսքից։ Սա էկոլոգիական աղետ կարող է դառնալ շրջակա միջավայրի, տուրիզմի և առհասարակ՝ երկրի գյուղատնտեսության համար։

Կառավարությունը շարունակում է բավարարվել ընդհանուր բնույթի գնահատականներով, պատգամավորներից ոմանք խոսում են, ահազանգում են, սակայն չկան կոնկրետ լուծումներ, քայլեր։ 

Օրինակ՝ տարօրինակ է, որ այս հարցով խորհրդարանում չեն հրավիրվում լսումներ, կամ ԱԺ-ն չի փորձում ձևավորել հարթակներ, որոնց միջոցով փորձի արդյունավետ վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության կառույցների գործունեության նկատմամբ։ Նախօրեին էլ Արարատի մարզում տեղի ունեցավ ավտովթար՝ ողբերգական հետևանքներով։ Իհարկե, նման վթարներից ապահովագրված չէ ոչ մի երկիր, սակայն խնդիրն այն է, թե ինչպես են կառավարվում կամ չեզոքացվում նման ռիսկերը։

Պատահարը մի քանի ժամ շարունակ գտնվում էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, իսկ իշխանությունն արձագանքեց շատ ուշ, երբ սոցիալական ցանցերում մեղադրանքներ հնչեցին «ժողովրդական» կառավարության անտարբերության թեմայով։

Տպավորություն է, որ երկրից վարչապետի բացակայության հետևանքով ամբողջ կառավարությունը պարալիզացված է։ Հայաստանի ճանապարհներին «սպանդի» մասին գրել եմ բազմիցս, սակայն՝ անօգուտ։

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ճանապարհային երթևեկության անվտանգության հայեցակարգ գոյություն չունի։ Ճանապարհները շարունակում են գտնվել ոչ բարվոք վիճակում, ՃՈ-ն, ըստ էության, չի բարեփոխվել, ինչի հետևանքով մեքենաների տեխզննման ու վարորդական իրավունքի ստացման գործընթացները հեռու են բավարար լինելուց։ 

Սակայն խնդիրը նաև գլոբալ համատեքստի մասին է, ինչը խանգարում է, որ կառավարությունը կարողանա օպերատիվ արձագանքել ֆորս-մաժորային իրավիճակներին՝ անկախ դրանց բնույթից։ Նիկոլ Փաշինյանի թիմը փողոցից պետական մակարդակ դեռևս չի տեղափոխվել։

Մեկ տարվա ընթացքում չի ձևավորվել կառավարման արդյունավետ համակարգ, ինչի հետևանքով ոչ միայն բացակայում են զարգացման հեռանկարային ծրագրերը, այլ նաև գոյություն չունի օպերատիվ կառավարում։ Մյուս կողմից՝ հեղափոխականությունն ազդում է ոչ միայն կառավարության գործունեության արդյունավետության վրա, այլ նաև «վերևից» պարտադրված «մշակույթ» է, որը յուրացվում է «դուխով» քաղաքացիների կողմից՝ նրանց մոտ զրոյացնելով հարգանքը իրավապահ մարմինների հանդեպ։ Երբ փողոցներում գետնին է հավասարեցված ՃՈ հեղինակությունը, ապա մահաբեր պատահարների պատճառները պետք է ավելի խորքային դիտարկել։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ