Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Կրկին կա­պա­ցուց­վի այն պնդու­մը, որ իրա­վա­խախտ վա­րորդ­նե­րի պատ­ճա­ռով այս ան­գամ ևս տու­ժում են կար­գա­պահ վա­րորդ­նե­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Նախորդող օրերին ողբերգական ելքով վթարներն ավելի ցայտուն դարձրեցին այն խնդիրները, որոնք առկա են երթևեկության մեջ: Տպավորություն է, որ միայն նման դեպքերից հետո է լուրջ քննարկման առարկա դառնում երկարաժամկետ ու կարճաժամկետ լուծումների անհրաժեշտությունը, բայց խնդիրները մնում են քննարկումների մակարդակում: «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր, ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանի դիտարկմամբ՝ Հայաստանում պայքարում են ոչ թե պատճառների, այլ հետևանքների դեմ:

«Մեզ մոտ պատճառները տարբեր են, որովհետև երթևեկությունը հիմնված չէ միայն վարորդական իրավունքի, արագաչափերի, տեսախցիկների վրա: Երթևեկությունը ընդհանուր մեկ համակարգ է, որն ունի տարբեր կողմեր, որոնցից են մարդկային գործոնը, շրջակա միջավայրը, ճանապարհները, լուսավորությունը, կահավորանքը, իրազեկվածությունը: Մեզ մոտ միշտ կետային լուծումներ են եղել, և, ըստ դրա, փորձել ենք մշտապես հետևանքների դեմ պայքարել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց հ/կ համահիմնադիրը՝ նկատելով, որ տարիներ շարունակ կիրառված տեսանկարահանող սարքավորումներն առավելագույն ազդեցություն չեն կարող ունենալ երթևեկությունը ավելի լավը դարձնելու առումով:

Նշենք, որ այս օրերին, որպես լուծում, քննարկվում է վարորդական իրավունքի քննությունը վերահանձնելու հնարավորությունը: Սերգեյ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ իրենց ծանոթ չէ մի երկիր, որտեղ քննությունը վերահանձնելու պարտադրանք լինի: «Նման պրակտիկա չկա:

Վարորդական իրավունքի քննությունները վերահանձնելու և նորից վարորդական իրավունք ստանալու մեխանիզմն օգտագործելու փոխարեն շատ այլ մեթոդներ կարելի է կիրառել՝ սկսած խիստ վերահսկողությունից, մինչև այլ գործոններ»,ասաց նա՝ շեշտելով, որ բալային համակարգն իր մեջ այդ առումով որոշակի լուծումներ ունի: Նրա խոսքով, օրինակ, եթե շատ խախտումներ լինեն, վարորդական վկայականը կկասեցվի: Անձը կարող է նաև զրկվել վարորդական իրավունքից, որը վերականգնելու համար կամ պետք է սպասել վեց ամիս, մեկ տարի, որոշ դեպքերում՝ ավելի երկար: 

«Խնդիրն այն է, որ բոլորին չես կարող ստիպել քննություն վերահանձնել: Այդ դեպքում կրկին կապացուցվի այն պնդումը, որ իրավախախտ վարորդների պատճառով այս անգամ ևս տուժում են կարգապահ վարորդները, որոնք, միգուցե, քննությունը չկարողանան շատ լավ տալ, բայց կարգապահ վարորդ են: Ընդ որում, տարրական գիտելիքները վարորդական իրավունք ունենալ-չունենալու հետ որևիցե կապ չունեն: Անգամ երեք տարեկան երեխան գիտի, որ կարմիր լույսի տակ պետք է կանգնել:

Բարձր արագությամբ քաղաքի մեջ չվարելու, կարմիր լույսի տակ կանգնելու ու նման պահանջները պահելը տարրական գիտելիքների դաշտում են և, ըստ իս, վարորդականների քննությունը վերահանձնելը չի կարող աշխատել»:

Թեպետ մեր զրուցակիցը կարևորում է բալային համակարգը, բայց ընդհանուր իրավիճակի լուծման առումով այլ միջոցների անհրաժեշտություն է տեսնում: «Ցավոք, բալային համակարգը ընդամենը խախտում-վարորդական իրավունք միջակայքն է կարգավորում: Բայց վարորդական մշակույթի, ինչպես նաև խիստ վերահսկողության խնդիր ունենք, որը առկա ռեսուրսներով հնարավոր չէ ապահովել:

Սահմանափակ քանակությամբ կարգախմբերի պարագայում վերահսկողությունն ընդամենը այն է, ինչ ունենք այսօր: Պետք է գիտակցել սա և ըստ դրա ավելացնել ռեսուրսները կամ հանրային վերահսկողության մեխանիզմներ ներդնել: Նոր մոտեցումներ են պետք, որ երթևեկությունն անվտանգ լինի: Տուգանելը շատ քիչ է խախտում անելու ցանկություն ունեցող վարորդի համար: Տուգանքը չի ստիպում հետքայլ անել: Պետք են այնպիսի լուծումներ, որ նման ցանկություն ունեցող վարորդը ֆիզիկապես հնարավորություն չունենա խախտումներ անել:

Օրինակ են արհեստական խոչընդոտներ ստեղծելը, մայթերի վրա երթևեկելու համար արգելապատնեշներ կամ այլ ճարտարապետական լուծումները, ավելի մեծ նշանները:

Մոտեցումները շատ-շատ են: Մարդկանց կյանքեր փրկելը թանկ հաճույք է, իսկ մեզ մոտ այդ ուղղությամբ շատ քիչ գումարներ են ծախսվում կամ, միգուցե, չեն էլ ծախսվում»,-ասաց նա:

Խոսելով նաև ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելու իրավախախտումը քրեականացնելու հնարավորության մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ բալային համակարգն այս առումով ևս լուծումներ տալիս է. «Բայց, ընդհանուր առմամբ, այո, կան խախտումներ, որոնց դեպքում խստացումը անհրաժեշտ է: Մենք, վերջիվերջո, գալու ենք նրան, որ մեզ մոտ ևս քրեականացվի խմածությունը: Թեպետ հարկ է նշել, որ աշխարհում նման լուծումները միանգամից չեն առաջացել:

Շատ երկրներում իրավունքի և օրենքի էվուլ յուցիայի արդյունքում են եկել այդ լուծմանը: Դա ժամանակի ընթացքում է պետք անել, չեմ կարող ասել՝ միանգամից ներդնելը արդարացված կլինի՞, թե՞ ոչ»:

Անդրադառնալով երթևեկության ընթացիկ իրավիճակին՝ Ս. Ղահրամանյանը շեշտեց. «Համաներումը և վարչապետի մի քանի արտահայտությունները խորը դաջվածք են թողել: Ցավոք, վարորդները ոչ թե գիտակցաբար և ըստ օրենքի, այլ հենց այդ մի քանի արտահայտությունների հիման վրա են մեքենաները վարում: Ճիշտ է, որոշ կետային հատվածներում իրավիճակն ինչ-որ չափով ուղղվել է, բայց ՃՈ ռեսուրսների պակասի հետևանքով շատ տեղեր ուղղակի անվերահսկելի են: Այդ հատվածներում վարում են ըստ հարմարության, և ոչ թե ըստ օրենքի կամ կարգի: Ամեն դեպքում, երթևեկությունը լավ վիճակում չէ, իսկ զոհերն ու ՃՏՊ-ները հենց դրա հետևանքն են»:

Նա կարևորեց բալային համակարգի շուտափույթ ներդրումը՝ միաժամանակ նկատելով, որ համակարգի ներդրման գործընթացը դանդաղում է, որի պատճառներից մեկը արձակուրդային սեզոնն է՝ կապված ԱԺ աշխատանքների հետ: Ս. Ղահրամանյանը նշեց, որ նախագծի ընդունմանը սպասում են սեպտեմբերին:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին