«Շորթում». սպառնացել է կնոջը, որ վարկաբեկիչ տեսագրություններ կհրապարակի եւ ցույց կտա իր երեխաներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 3-ին Արտաշատ քաղաքի 43-ամյա մի բնակչուհի հայտնել էր, թե իր ծանոթը շանտաժ է անում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 8-ին կինը բացատրություն է տվել, որ վերջին վեց ամսում մտերմություն է արել Շահումյան գյուղի 41-ամյա մի բնակչի հետ, որը ներկայումս սպառնում է՝ իր հետ շփումները դադարեցնելու դեպքում իր մասին վարկաբեկիչ տեսագրություններ կհրապարակի եւ ցույց կտա իր երեխաներին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



