Ողբերգական վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին․1 հոգի տեղում մահացել է, 2-ը հոսպիտալացվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, Shamshyan.com-ը։
Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 2410 և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Փրկարարները ВАЗ 2101-ի միջից դուրս են բերել մահացածի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելու ժամանակ գիտակցությունը կորցրել է, սրտի կաթված է ստացել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



