«Վատ ճաշակ չունեն». Երեւանում շենքի նկուղից 60 շիշ կոնյակ են գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 6-ին հաղորդվել էր տեխնիկական միջոցներով մուտքի դուռը բացելով՝ Կիեւյան փողոցի մի բնակարանի նկուղից 1980 թվականի արտադրության «Նաիրի» եւ այլ անվանական արտադրության հայկական 60 շիշ կոնյակ գողանալու մասին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 8-ին, ժամը 11-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Արաբկիրի քրեական հետախույզները բերման են ենթարկել Լոռու մարզի Ակոռի եւ Կաճաճկուտ գյուղերի բնակիչներ, 29-ամյա եւ 34-ամյա երկու տղամարդու: Նրանք ներկայացվել են քննչական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



