Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԹԵՍՏ. պարզեք, թե ինչ է պատմում քնելու դիրքը Ձեր մասին

ԼԱՅՖ

Past.am

Մենք գտել ենք մի հասարակ թեստ, որը կարող է բացահայտել, թե ով եք դուք իրականում։ Այն չափազանց պարզ է. նայեք նկարում պատկերված դիրքերին և ընտրեք քնելու համար ձեր ամենանախընտրելի դիրքը։

1. Եթե դուք քնում եք կողքի վրա պառկած՝ բաց կեցվածքով, ապա դուք հանգիստ և հուսալի մարդ եք։ Հեշտ չէ ձեզ վիրավորելը և դուք չեք վախենում ապագայի փորձություններից։ Դուք ժպտում եք նույնիսկ ամենավատ օրերին և Ձեզ համար շատ հեշտ է հարմարվել կյանքի ցանկացած փոփոխությանը։

 

2. Եթե դուք քնում եք կողքի վրա՝ փակ կեցվածքով, ապա դուք շատ հաճախ պաշտպանության և օժանդակության կարիք եք ունենում։ Այս եղանակով կուչ գալով՝ դուք փորձում եք կտրվել կյանքի ընթացքում առաջացած բոլոր խնդիրներից։ Ձեզ համար ամենալավ տարբերակը կլինի նկարել կամ պարել սովորելը, ինչպես նաև անձնական գրառումներ անելը։

3. Եթե դուք քնում եք փորի վրա պառկած, ոտքերը և ձեռքերը տարածած, ապա դուք առաջնորդ եք։ Դուք իմպուլսիվ և նախաձեռնող եք և սիրում եք կարգ և կանոն հաստատել ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական կյանքում։ Դուք ավելի հաճախ նախապես պլանավորում եք ամեն ինչ և չեք սիրում անակնկալներ։ Ձեր պատասխանատվության զգացումը կօգնի ձեզ մեծ հաջողությունների հասնել։

4. Եթե դուք քնում եք մեջքի վրա պառկած, ապա ամենայն հավանականությամբ դուք դրական, կյանքը սիրող մարդ եք, ով սիրում է ուշադրության կենտրոնում լինել և ժամանակ անցկացնել լավ շրջապատի հետ։ Աշխատանքի մեջ դուք շատ համառ եք, սակայն դա չի խանգարում ձեզ ռացիոնալություն դրսևորել և միշտ ճիշտն ասել։ Այս դիրքով քնող մարդիկ շատ հաճախ ուժեղ անհատականություններ են։

5. Եթե դուք քնում եք մեջքի վրա՝ զգաստ զինվորի կեցվածքով, ապա դուք հավասարակշռված անձնավորություն եք։ Դուք գիտեք, թե ինչ է ձեզ հարկավոր կյանքի ընթացքում և մշտապես կենտրոնացած եք այդ նպատակների հասնելու վրա։ Դուք կարող եք խիստ և պահանջկոտ լինել, սակայն բոլորից առավել դուք պահանջում եք ինքներդ ձեզանից։

6. Եթե դուք քնում եք փորի վրա՝ հերոսի կեցվածքով, ապա բարձր է հավանականությունը, որ դուք անկանխատեսելի բնավորություն ունեք, ինչը շատ հաճախ հանգեցնում է բոլոր տեսակների արկածների, սակայն ձեր տրամադրությունը կարող է շատ կտրուկ փոխվել, ինչը տարօրինակ է թվում ձեզ շրջապատող մարդկանց։ Շատ հաճախ դուք դժվարանում եք հաստատակամություն դրսևորել և որոշում կայացնել։ Աշխատանքային և անձնական կյանքում դուք սիրում եք ստաբիլություն։

Եվ եթե դուք քնում եք վերը նշված 6 դիրքերից տարբերվող դիրքում, ապա ձեր անհատականությունը այս 6 տեսակներից մի քանիսի խառնուրդն է, և նույնիսկ ձեզ համար է բարդ հասկանալ, թե ինչպիսի անձնավորություն եք դուք։

Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք Չալաբյան