Երեւանում էլեկտրական լարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 16:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 19 շենքի մոտակայքում այրվում են էլեկտրական լարեր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 19 հասցեում գտնվող ավտոլվացման կետի մոտակայքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:54-ին, մարվել՝ 17:05-ին:
Այրվել են 30 գմ էլեկտրական լարեր, մեկ բազմոց, ջերմահարվել՝ ավտոլվացման կետի տանիքի պենոպլաստե կառուցատարրերը (մոտ 10 քմ):
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



