Պայթյուն Ջրվեժ գյուղում. կա զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած։ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 11-ին՝ ժամը 17:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի 6/1 հասցեում գտնվող քարի արտադրամասի կաթսայատանը պայթյուն տեղի է ունեցել։ Պայթյունի հետեւանքով մահացել է 32-ամյա Վ.Շ.-ն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



