Երեւանում անկանոն կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ հուլիսի 10-ին, ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով, խուլիգանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ 23-ամյա Հակոբ Ա.-ին և 21-ամյա Էդվարդ Մ.-ին, հայտնում է Shamshyan.com-ը:
Հուլիսի 9-ին ժամը 23:30-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց Էդվարդ Մ.-ն իրեն պատկանող «ՊՄՓ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ատրճանակը առգրավված է, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հակոբ Ա.-ն և Էդվարդ Մ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



