«Ժողովուրդ». Այս տարի առևտիի շրջանառությունը նվազել Է 125 միլիարդ դրամով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Այս տարվա առաջին տասը ամիսների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարի, անցածի համեմատ, առևտիի շրջանառությունը նվազել Է 125 միլիարդ դրամով։ Այսինքն՝ անցած տարվա համեմատ Հայաստանի բնակչությունը 125 միլիարդ դրամի չափով աղքատացել Է։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանի սպառման ապրանքների հիմնական մասը ներկրվում Է։ Իսկ եթե ներմուծման ծավալները սկսում են նվազել, այդ հանգամանքը ևս վկայում է սպառողների գնողունակության նվազման մասին։
Նշենք, որ անցած տարվա համեմատ Ներմուծման ծավալները նվազել են մոտ մեկ միլիարդ դոլարի չափով։ Հարկ է նշել, որ սպառման ծավալների անկման մի մասն Էլ պայմանավորված Է անընդհատ շարունակվող արտագաղթի փաստով: Մասնավորապես, այս տարվա ավարտին դեռ երկու ամիս կա, բայց արդեն իսկ կարող ենք ասել, որ տարվա վերջին արտագաղթի ծավալները կկազմեն 40-ից 50 հազար մարդ։ Իհարկե, վերը բերված ցուցանիշները ամենևին Էլ չեն խանգարում, որ Հայաստանի պաշտոնական վիճակագիրները շարունակեն տնտեսական աճ արձանագրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։