Մեխիկոյում միաժամանակ երեք երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեքսիկայի մայրաքաղաքում միանգամից երեք ոչ մեծ երկրաշարժեր են տեղի ունեցել ուրբաթ առավոտյան: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով հյուսիսամերիկյան երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությանը:
Ինչպես նշվում է, առաջին երկրաշարժը, որի հզորությունը կազմել է 2.1 մագնիտուդ, գրանցվել է Միգել-Իդալգո շրջանից 1 կմ հեռավորությամբ: Քիչ անց ևս երկու երկրաշարժ է գրանցվել՝ 2 և 2.5 մագնիտուդ ուժգնությամբ, որոնց էպիկենտրոնը գտնվել է Ալվարո-Օբրեգոն շրջանից 1 կմ հեռավորությամբ: Երկու դեպքում էլ ցնցումների խորությունը կազմել է 3 կմ:
Նշվում է, որ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



