Ոստիկանները Էջմիածնի բնակիչներից մեկի բակում կանեփի ավելի քան 10 տնկի են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչներից մեկը բակում կանեփ է աճեցնում։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա հուլիսի 11-ին ոստիկանները զննություն կատարեցին բակում՝ հայտնաբերելով կանեփի բույսի 10-ից ավելի տնկի, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։
Տանտիրոջ հայտնածով՝ բույսերն իրենն են, մշակել է իր օգտագործման համար։ Նշանակվել է դաքիմիական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



