Տավուշում վարորդը Mercedes–ով բախվել է «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին. կան վիրավորներ. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:00-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 28 AA 800 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 126-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան թիվ 222 հասցեում գործող «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին:
Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ա.-ն և ուղևոր, համաքաղաքացի, 33-ամյա Վահե Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևան բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



