Արցախի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երեւանում. նրան արդեն փոխանցել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 12-ին, ժամը 12.30-ին, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանություն բերման են ենթարկել Ստեփանակերտի 37-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 20-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի (խարդախություն) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողը փոխանցվել է Արցախի ոստիկանության ծառայողներին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



