Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԻՆ «911» ծառայությանը հուլիսի 13-ին, ժամը 12:53-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի մոտ 9-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել (մոտ 3 մետր) մոտակա ձորակը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև դուրս բերել ձորակից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



