Գոռ Եփրեմյանի ուղղաթիռով, օրիգինալ ամուսնության առաջարկը Էլեն Հարությունյանին (լուսանկարներ, տեսանյութ)
ՎԻԴԵՈԵրգիչ Գոռ Եփրեմյանն ու պարուհի, դերասանուհի Էլեն Հարությունյանը միասին հանդես էին գալիս «Ուշացած սեր» հեռուստասերիալում։ Սերիալում նրանք բազում դժվարություններ հաղթահարելուց հետո ի վերջո ամուսնանում եւ գեղեցիկ ընտանիք են կազմում։ Ֆիլմի ցուցադրման ողջ ընթացքում երկրպագուները համոզված էին, որ նրանք իրական կյանքում նույնպես զույգ են, սակայն նրանցից ոչ մեկը չէր բարձրաձայնում դրա մասին։

Երեկ երեկոյան Գոռ Եփրեմյանն իր Instagram-ում հոլովակ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպիսի գեղեցիկ առաջարկություն է արել ընտրյալին։ Ուղղաթիռ, վարդի թերթեր, գեղեցիկ կազմակերպված անակնկալ՝ Էլենի ծննդյան կապակցությամբ։ Հենց Էլենի ծննդյան օրը զույգն օրինականացրեց հարաբերությունները։ Հրապարակմանը կից Գոռը գրել է․ «Այո, դուք ճիշտ եք զգացել ամեն ինչ»։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



