Քոբուլեթի-Բաթումի ճանապարհին 3 մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 3 զբոսաշրջիկ է մահացել, կան տասնյակ տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀուլիսի 13-ի երեկոյան Քոբուլեթի-Բաթումի մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած հնգամյա տղան հիվանդանոցում մահացել է: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն՝ նշելով, որ միմյանց են բախվել երեք մինիվեն:
Ընդհանուր առմամբ, ՃՏՊ-ի հետևանքով 13 մարդ է տուժել, որոնց մեծամասնությունն՝ արտասահմանցի զբոսաշրջիկներ: Երկու ուղևոր, որոնք Սաուդյան Արաբիայից ժամանած ամուսիններ էին, մահացել են ստացած վնասվածքներից:
Մահացած տղան նրանց որդին էր: Ընտանիքի մյուս երեխան, որն աղջիկ է, նույնպես վնասվել է: Նշվում է, որ տղային մի քանի վիրահատություն են արել, սակայն փրկել չի հաջողվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միկելաձեն:
Քույրը շարունակում է բուժում ստանալ Թբիլիսիի մանկական հիվանդանոցում: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:
Քրեական գործ է հարուցվել է տրասնպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման գործով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



