Աֆրիկայի Գավաթ․ Թունիսի հավաքականի ինքնագոլը սենեգալցիներին դուրս բերեց եզրափակիչ
ՍՊՈՐՏՍենեգալի հավաքականը նվաճեց Եգիպտոսում ավարտին մոտեցող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր։ Կիսաեզրափակիչում սենեգալցի ֆուտբոլիստները լրացուցիչ ժամանակում պարտության մատնեցին Թունիսի հավաքականին՝ 1։0։
Հիմնական ժամանակում երկու թիմերի դարպասին էլ նշանակվեց 11 մետրանոց հարվածներ, սակայն արդյունավետ իրացնել ֆուտբոլիստներին չհաջողվեց։ 100-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Թունիսի հավաքականի պաշտպան Դիլան Բրոնը։
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Ալժիրի եւ Նիգերիայի հավաքականները։
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ
Սենեգալ - Թունիս՝ 1։0 (0։0, 1։0)
Դիլան Բրուն, 100, ինքնագոլ
Չիրացրած 11մ՝ Անրի Սեւե, 80 – Ֆերժանի Սասի, 75
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



