«Բորուսիա»-ն պարտվեց Համբուրգում
ՍՊՈՐՏԲունդեսլիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն պարտվեց Համբուրգ քաղաքի համանուն թիմի հետ խաղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, համբուրգցիներին հաջողվեց հանդիպման 13-րդ րոպեին բացել խաղի հաշիվը` 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Պիեր-Միշել Լասոգան: Խաղակեսի ավարտին «Համբուրգ»-ը խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Լևիս Հոլդբիթը: Հանդիպման երկրորդ կեսում անսպաելի ինքնագոլի հեղինակ դարձավ «Բորուսիա»-ի առաջատարներից Մատս Հյումելսը: Խաղակեսից 4 րոպե առաջ «Բորուսիա»-ի հեղինակության գնդակը խփեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով օգուտ «Համբուրգ»-ի:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Բորուսիա»-ն կխաղա «Շտուտգարդ»-ի հետ: