Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Երիտասարդական հիմնադրամը պայմանագիր չի ներկայացրել». Գիտության կոմիտեի արձագանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստն» օրերս անդրադարձել էր երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին (ԵԳԱԾ), գիտնականների մտահոգություններին, որ ծրագիրը կասեցվել է, սակայն դրա ֆինանսավորումը դադարեցված չէ: ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի անդամ Հայկ Զաքարյանը «Փաստի» հետ զրույցում նշել էր, որ ամեն տարի գիտության կոմիտեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ) նվիրաբերում էր 100 մլն դրամ, ինչից հետո ԵԳԱԾ ղեկավար մարմինը կազմակերպում էր մրցույթը, հայտարարում հաղթողին, նրանք էլ իրենց հերթին պայմանագիր էին կնքում ՀԵՀ-ի հետ և ստանում այդ գումարները:

Այսպիսով՝ հիմնադրամը խողովակ էր պետության և ծրագրի միջև:

Գիտության կոմիտեից արձագանքեցին մեր այս հրապարակմանը, մասնավորապես՝ մեկնաբանություններ տրամադրեց կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Մարդոյանը, որը հաստատեց՝ կոմիտեն մշտապես պայմանագիր է կնքել հիմնադրամի, ոչ թե ԵԳԱԾ-ի հետ: «Այդ պայմանագրով գումարները փոխանցում ենք հիմնադրամին, որն էլ այն տրամադրում է ԵԳԱԾ-ին: Երիտասարդական հիմնադրամը մինչ այժմ մեզ չի դիմել, պայմանագիրը չի բերել, իսկ փոխանցումն առանց պայմանագրի իրավունք չունենք կատարելու:

Իսկ ե՞րբ կլինի այդ պայմանագիրը, չգիտեմ: Նույն հարցով մեր աշխատակիցները փորձել են կապվել հիմնադրամի հետ, բայց ապարդյուն: Հարցը սա է, ուրիշ որևէ խնդիր չկա: Կա կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ի № 1515 որոշումը, 8.2 հավելվածը, որտեղ ընդգրկված է այդ ծրագիրը: Այսինքն՝ բյուջեում ընդգրկված է 100 մլն դրամ հատկացնելու ծրագիրը (նաև 20 միլիոն՝ որպես ավելացված արժեքի հարկ- խմբ.): Երբ պայմանագիրը լինի, «Բյուջեի մասին» օրենքով բոլոր փոխանցումները կկատարենք:

Խնդիրը կոմիտեի գործունեության հետ կապ չունի», - նշում է Մարդոյանը՝ անդրադառնալով նաև այն հնարավորությանը, որ գուցե երիտասարդական հիմնադրամի փոխարեն լինի իրավաբանական այլ անձ, որին կկատարվեն փոխանցումները:

«Եթե խոսք լինի իրավաբանական այլ անձի հետ պայմանագիր կնքելու մասին, ապա համապատասխան հավելվածը, որտեղ նշված է, որ կոմիտեն գումարը փոխանցում է երիտասարդական հիմնադրամին, պետք է փոխվի: Բացի դա, պետք է փոխվի նաև կառավարության որոշումը, լինի ֆինանսների և արդարադատության նախարարությունների թույլտվությունը, ինչից հետո հարցը պետք է քննարկվի կառավարության նիստում, որտեղ կտրվի դրական կամ բացասական պատասխան: Սա բավական ժամանակատար գործընթաց է», - ասում է կոմիտեի գլխավոր քարտուղարը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը