Սպանություն Աբովյան քաղաքում․ դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդի դի, կողքին դանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կոտայքի մարզում այսօր՝ հուլիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 23:00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա:
Սպանվածի կողքին հայտնաբերվել է դանակ, եղել են արնանման հետքեր և հողաթափ:
Հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 1 պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ աղբյուրի՝ սպանվածը 34-ամյա Վազգեն Գևորգյանն էր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



