Անգլիայի հարավ-արեւմտյան ափին հսկայական մեդուզա է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անգլիայի հարավ-արեւմտյան ափին հսկայական մեդուզա է հայտնաբերվել: Ֆոլմուտի մոտակայքում տակառի նման մեդուզային հայտնաբերել է հաղորդավոր եւ կենսաբան Լիզզի Դեյլին՝ այդ հանդիպումը «շունչը կտրող» անվանելով, հաղորդում է CNN-ը:
«Ինչպիսի անմոռանալի փորձ: Ես գիտեի, որ տակառի նման մեդուզաներն իսկապես չափերով մեծանում են, սակայն երբեք նման բան չէի տեսել»,- ասել է նա:
The Wildlife Trusts-ի տվյալներով՝ մեդուզայի այդ տեսակը սովորաբար հասնում է մեկ մետրի եւ կշռում է 25 կգ:



