Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գիտե՞ք, թե որքան են կշռում ամպերը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ամպերը շատ թեթև են, անկշիռ և այդ իսկ պատճառով հանգիստ լողում են երկնքում:

Իրականում դա այդպես չէ:

Ինչպես յուրաքանչյուր նյութ, ամպը ևս կշիռ ունի, ընդ որում՝ հաճախ ահռելի: Ամպերի առաջացման հիմնական պայմաններն են կոնվեկտիվ, վերընթաց հոսանքները, տուրբուլենտ փոխանակությունը և օդի՝ ճառագայթման պատճառով սառեցումը, որի հետևանքով մթնոլորտում տեղի են ունենում ջերմաստիճանի նվազում, խոնավության աճ։ Ամպերը առաջանում են, երբ երկրի մակերևույթից ջուրը գոլորշիանում է և բարձրանում երկինք, ապա այդ գոլորշին կոնդենսացվում է՝ առաջացնելով ջրի մանր կաթիլներ, որոնք էլ իրենց հերթին միանում են միմյանց և առաջանում է ամպ:

Այս ամենը տեղի է ունենում շնորհիվ մեծ բարձրություններում ջերմաստիճանի անկման: Ամպերը լողում են երկնքում, քանի որ նրանց խտությունը ցածր է սովորական մթնոլորտային օդի խտությունից, բայց, այնուամենայնիվ, նրանք բավականին ծանր են: Օրինակ՝ սովորական միջին կույտային ամպը (սպիտակ բամբականման ամպ) կշռում է մոտավորապես 500-800 տոննա:

Գիտնականները հաշվարկել են, որ կույտային ամպերի միջին խտությունը 0,5 գրամ/մետր խորանարդ է, սակայն ամպի խտությունը կապված է նրա տեսակի հետ: Փետրավոր ամպերը առավել ցածր խտություն ունեն, իսկ ահա կույտայինանձրևային ամպերի խտությունը բարձր է: 

Ամպի քաշի ամենահեշտ հաշվարկը կարելի է կատարել կույտային ամպերի հետ, քանի որ սովորաբար նրանք ունեն համեմատաբար հասարակ ձև և չափեր:

Ավելի բարդ է հաշվարկել առավել մեծ խտություն ունեցող կույտային-անձրևային ամպերի կշիռը: Հաշվարկները ցույց են տալիս, որ նման ամպերը երբեմն անգամ կարող են ունենալ մինչև 1 միլիոն տոննա քաշ: Իհարկե, այս բոլոր հաշվարկները մոտավոր են: 

Սովորաբար ամպերին նայելիս մեզ թվում է, թե նրանք այնքան էլ մեծ չեն, բայց մենք ամպը տեսնում ենք միայն հորիզոնական տեսակետից, իրականում, օրինակ՝ կույտային-փետրավոր ամպի բարձրությունը անգամ կարող է լինել մինչև 20 կիլոմետր: Հաշվարկված է, որ մեկ խորանարդ կիլոմետր ծավալ ունեցող այդպիսի ամպը կկշռի մինչև հազար տոննա, բայց իրականում դա ավելի քիչ է, քան կշռում է նույն ծավալը զբաղեցնող մթնոլորտային օդը. դրա կշիռը կլինի մեկ միլիարդ տոննա: 

Բացի այն, որ ամպերի կշռի միավոր է վերցվում տոննան, կա նաև այլ հաշվարկի միավոր: ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի հետազոտությունների ազգային կենտրոնում հաշվարկներ են կատարել և պարզել, որ մեկ փետրավոր ամպի կշիռը մոտավորապես 100 փիղ է (կամ՝ միջինը 800 տոննա), իսկ կույտային-անձրևային ամպինը՝ 200 000 փիղ: Այս ամենը, իհարկե, ոչինչ է մրրիկի հետ համեմատած, որի կշիռը կարող է լինել մինչև 40 միլիոն փիղ:

Այդ թիվը 26 անգամ գերազանցում է ամբողջ երկրագնդում եղած փղերի գումարային կշռին: Իրոք, մեր գլխավերևում լողում են իսկական գիգանտներ, և լավ է, որ չեն ընկնում և վնասում մարդկանց:

Կարծիք կա, որ ամպը կշռում է այնքան, ինչքան կշռում է մարդկային երջանկությունը: Այսինքն, եթե ինչ-որ մեկը կարողացել է կշռել մարդկային երջանկությունը, ապա նա կարող է կշռել նաև ամպը: Ի վերջո, մարդկային երջանկությունը չափվում է միայն սրտի վիճակով: Նման բան կարելի է ասել նաև ամպերի մասին: Ուղղակի անհնար է կշռել բոլոր ամպերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ