Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարված
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի իշխանությունները շաբաթ մայրաքաղաք Բրյուսելում հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ: Այս մասին հայտնում է Yahoo News –ը ՝ վկայակոչելով Սպառնալիքների վերլուծության ազգային համակարգող կենտրոնը (OCAM):
«Բրյուսելի շրջանում ահաբեկչական սպառնալիքը հասել է առավելագույն ՝ չորրորդ մակարդակի»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ: Նշում են, որ վերլուծական տվյալները վկայում են «լուրջ ու անմիջական սպառնալիքի մասին»: «Տվյալ մակարդակը պահանջում է անվտանգության որոշակի միջոցառումներ, նաեւ բնակչության համար համապատասխան հանձնարարականներ»,- ճշգրտել են OCAM –ից:
Բելգիայի իրավապահ մարմինները նաեւ գործողություն են իրականացնում Փարիզի ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակում, հայտնում է Lenta-ն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին



