Ոստիկանները Արմավիր գյուղում կանեփի բույսեր են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի շրջանակներում հուլիսի 16-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ստացած տեղեկություններն իրացնելիս, զննություն են կատարել Արմավիր գյուղի 51-ամյա մի բնակչի տնամերձ հողամասում, որտեղից հայտնաբերել են մշակումն արգելված թմրամիջոց պարունակող կանեփի 25 բույս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ սեփականատիրոջ հայտարարության՝ հայտնաբերված բույսերն աճեցրել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



