Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Վա­ղը գա­լու է մի փուլ, որ իրենք ևս ունե­նա­լու են լե­գի­տի­մու­թյան խնդիր»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Գերագնահատելու մոլուցքը, ինչպես նաև դիլետանտ և անպատասխանատու քաղաքականությունը, ըստ քաղաքագետ Արամ Ավետիսյանի, լի են վտանգներով:

Հաշվի առնելով միջազգային հարթակներից ստացած ազդակները, նաև դրանց նկատմամբ քամահրանք պարունակող մեկնաբանությունները՝ քաղաքագետը նախ նկատում է՝ թե՛ Եվրոպան, թե՛ մյուս գերտերությունները Հայաստանի դարդ ու ցավով չեն ապրում:

«Մեծ հաշվով, Հայաստանում չունեն այնպիսի հետաքրքրություններ, որ հանուն դրանց աչք փակեն այն ամենի նկատմամբ, ինչն այսօր առկա է մեր երկրում: Սա է պատճառը, որ կա կոշտ արձագանք: Իսկ իշխանությանը թվում է, որ եթե իշխանության են, ուրեմն, ամեն ինչ գիտեն, իրենցից այնկողմ մարդ չկա: Ու քանի որ այս ընթացքում ականջալուր չեղան ոչ միայն ընդդիմությանը, այլև անկախ փորձագետներին, դրա համար էլ նույն Վենետիկի հանձնաժողովը փաստեց, որ այս ճանապարհով դեպի միջնադար ենք գնալու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Զուգահեռներ անցկացնելով՝ նա շեշտեց. «Սերժ Սարգսյանը լեգիտիմության խնդիր ուներ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչպիսի ընտրություններ են եղել: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նա արտաքին ազդակների մասով միշտ կոմպրոմիսի էր գնում. գիտեր, որ երկրի ներսում խնդիրներ ունի, ու չէր ուզում նույնը նաև երկրից դուրս ունենալ:

Այսինքն, ականջալուր էր լինում միջազգային կառույցների ազդակներին: Ներկայիս իշխանությունը հուզականության, նախկինների նկատմամբ լցված ատելության «պայթյունի» արդյունքում մեծ տոկոսներ ստացավ: Գործող իշխանությունն ասում է՝ ժողովուրդը մեզ ընտրել է, մանդատ է տվել ու ասել է՝ գնա՛, այս հարցերը լուծի՛ր: Հիմա իրենց փաստարկը դա է, բայց չեն հասկանում, որ նույն ժողովրդի անգամ 25-30 տոկոսի ձայնն այսօր չեն հավաքի:

Չեն գիտակցում, որ վաղը գալու է մի փուլ, որ իրենք ևս ունենալու են լեգիտիմության խնդիր»:

Ա. Ավետիսյանն ընդգծեց՝ առհասարակ մեզ մոտ կա գերագնահատելու խնդիրը: «Չպետք է գերագնահատենք մեզ՝ հասկանալով, որ փոքր պետություն ենք, ու եթե այդ կառույցների հետ ընդհանուր եզրեր չգտնենք, մեր վիճակը շատ տխուր է լինելու:

Իսկ ամենակարևորը՝ պետք է հասկանալ, որ պետության հեղինակության հետ խաղացող իշխանությունը վաղը գնալու է, իսկ մենք ունենալու ենք հեղինակազրկված պետություն:

Մեզ թվում է, թե աշխարհը բան ու գործ չունի ու տարված է հայ ազգի դարդ ու ցավով: Դա վերաբում է թե՛ Արցախի հարցին, թե՛ մյուս հարցերին, որոնց պարագայում ևս գերագնահատում ենք մեզ: Նիկոլ Փաշինյանն ուր գնաց՝ խոսեց հեղափոխությունից, բայց միջազգային հանրությանն ընդհանրապես չի հետաքրքրում, թե այստեղ ինչ է եղել: Իշխանությունը չի հասկանում, որ միջազգային հանրությանը, գերտերություններին մեր փոքր, լոկալ խնդիրներն ընդհանրապես հետաքրքիր չեն: 

Նախևառաջ պետք է մեզանից ինչ-որ արժեք ներկայացնենք, որ հետո մեզ հետ հաշվի նստեն: Միայն այդ ժամանակ կարող ենք ինչ-որ բան պահանջել: Այսօր մեզ ոչ ոք լուրջ չի ընդունում, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ ոքի համար կանխատեսելի գործընկեր չէ: Սա է խնդիրը: Նա դեռ լրագրողի տրամաբանության մեջ է, երբ, օրինակ` ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպումից հետո որևէ դեպքի առնչությամբ կարող է հինգ րոպե հետո իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցում Պողոսի անունով հոդված գրել:

Մենք այսօր «պարզաբանում պահանջող հայացքով» երկրի թիվ մեկ պաշտոնյա ունենք, որը միայն պարզաբանում է պահանջում»,-ասաց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի խոսքով, առհասարակ իշխանության ամենակարևոր խնդիրը հասարակության հետ կապը չխզելն է: «Բայց գործող իշխանությունն ընդամենը մեկ տարի անց կտրվել է հասարակությունից: Անընդհատ խոսում են ինչ-որ ցուցանիշներից, հայտարարում, թե իրենց սպասելիքները գերազանցվել են: Բայց մեզ ռեալ՝ համակարգային փոփոխություն է անհրաժեշտ, իսկ իշխանությունը իրականությունից կտրված է ապրում, ինչը լի է մեծ վտանգներով»,-նշեց նա՝ հավելելով, որ ոչ թե միջազգային կառույցները, այլ հենց իշխանությունը չի հասկանում, թե Հայաստանում ի՞նչ է կատարվում:

«Իրենց թվում է, թե 2018թ. ապրիլ-մայիս ամիսն է:

Նրանք մնացել են այդ ամիսների տակ, չեն գիտակցում, թե ինչ իրավիճակ է: Առհասարակ, ցանկացած իշխանություն մի խնդիր պետք է լուծի, այն է՝ երկրի զարգացման տեսլականը ներկայացնելը: Իսկ երբ իշխանությունը զարգացման տեսլական չունի, մնում է միայն լուծել երկրորդ, ամենակարևոր՝ իշխանությունը ցանկացած ձևով պահելու խնդիրը: Այս մարդիկ հիմա զբաղված են ցանկացած ձևով իշխանությունը պահելու խնդիրը լուծելով: Իրենք չգիտեն, թե մեկ կամ երկու տարի հետո ի՞նչ իրավիճակ է լինելու երկրում:

Այսօր խոսվում է տնտեսական ակտիվության և նման այլ ցուցանիշների մասին, բայց դրանք բոլորը միֆեր են: Խաղադրույքների հաշվին տնտեսության մեջ շարժ ցույց տալը դեռ ոչինչ չի նշանակում: Ամբողջ խնդիրն այն է, որ այս մարդիկ չգիտեն, թե երկիրն ինչպես պետք է առաջ տանել:

Երկիրը զարգացնելու համար տնտեսական խորքային ռեֆորմներ են պետք, բայց իրենք վախենում են այդ ճանապարհով գնալ: Հասկանալով իշխանությունից զրկվելու հնարավորությունը՝ զուտ իշխանություն պահելու խնդիր են լուծում, ինչի ճանապարհին իշխանության տարանջատման սկզբունքը մեզ մոտ արդեն չի գործում: Իսկ այն իշխանությունը, որը դեմ է գնում այդ սկզբունքին, դատապարտված է տապալման:

ԱԺ-ում հարց են տալիս, ասում են՝ «վիզս ծռված է», «տաքսիս է սպասում»: Մարդիկ կան՝ հրահանգված է չխոսել, որովհետև անգրագետ են: Միջազգային հարթակում կարևոր քվեարկության ժամանակ կարող են ասել՝ «մատս կպավ, սխալ քվեարկեցի»: Ընդհանրապես, անպատասխանատվության, անմեղսունակության, դիլետանտության խնդիրը մեր պետության, մեր քաղաքացիների քթից է դուրս գալու»,-եզրափակեց Ա. Ավետիսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան