Իջեւանում բախումների հետեւանքով 11 ոստիկան հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանապետ Վալերի Օսիպյանը այս պահին բանակցություններ է վարում Իջևանում ճանապարհ փակած ցուցարարների հետ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ ճանապարհը դեռեւս փակ է։
Նա հայտնեց, որ ցուցարարները բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ, եւ այժմ 11 ոստիկան հոսպիտալցված է։
Նշենք, որ բախումների հետևանքով տուժել են նաեւ ցուցարարներ, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ իջեւանցի վերավաճառողները պահանջում են էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



