Տրանսպորտային «Բոինգ 777»- ն արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Բոինգ 777» տրանսպորտային օդանավը, որը Շանհայից ուղեւորվում էր Մեմֆիս՝ ԱՄՆ Թենեսի նահանգ, արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում, հայտնել է «Կիոդո» գործակալությունը
Թռիչքի ժամանակ Fedex ընկերությանը պատկանող օդանավում սկսել է աշխատել հրշեջ ազդանշանային սարքը, ինչի կապակցությամբ որոշում է կայացվել արտակարգ վայրէջքի կատարել: Օդանավի բեռնաթափումից հետո կոնտեյներներից մեկում հայտնաբերվել է հրդեհ: Այն հանգցրել է օդանավակայանի հրշեջ ծառայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Օդանավում անձնակազմի չորս անդամ կար, որոնցից ոչ մեկը չի տուժել:
Տոկիոյի հրշեջ ծառայությունը պարզում է հրդեհի բռնկման պատճառները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին



