Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ հուլիսի 18-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, հուլիսի 22-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։
Արտահերթ նստաշրջանը կգումարվի ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով`
1. Ընտրական օրենսգիրքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում)
2. «Կուսակցությունների մասին» օրենքը (երկրորդ ընթերցում)
3. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում):
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



