Իրաքում ռեստորանում հարձակում է կատարվել թուրք դիվանագետների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷրբիլի (Իրաքի հյուիսում Քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաքը) անվտանգության վարչությունը շաբաթ տեղեկացրել է այն անձանց կալանման մասին, որոնք հարձակում են գործել թուրքական հյուպատոսության աշխատակիցների վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Anadolu-ին։
Նրա տվյալներով՝ գրոհը դիվանագետների վրա կատարել է չորս մարդ։ Այլ մանրամասներ չեն նշվում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ զինված հարձակումը թուրքական հյուպատոսության աշխատակիցների վրա տեղի է ունեցել հուլիսի 17-ին, Էրբիլի ռեստորաններից մեկում։ Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակվողները երկուսն էին։ Գրոհի հետեւանքով զոհվել է գլխավոր հյուպատոսության մեկ աշխատակից։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



