Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳավառ քաղաքում 18–ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել. նրան արագ հասցրել են «Գավառ» բժշկական կենտրոն։ NEWS.am-ի հետ զրույցում ԲԿ–ի տնօրեն Աշոտ Կարապետյանն ասաց, որ աղջկան առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, երբ վիճակը բավարար է եղել, տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, սուր թունավորումների բաժանմունք։ «Առաջին օգնությունը մեզ մոտ է ցուցաբերվել, ամեն ինչ արվել է եւ մի քանի ժամ անց որոշել են տեղափոխել հանրապետական հիվանդանոց։ Վիճակը բավարար է եղել»։
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ աղջիկը հուլիսի 17-ին ընդունվել է բժշկական կենտրոն, իսկ հուլիսի 18-ին դուրս գրվել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



