Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են, նման աշխատելաոճն անթույլատրելի է. ԼՀԿ պատգամավոր (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բագրատաշենի մաքսակետի հերթերին: Նա, մասնավորապես, գրել է.
«Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։ Խոսքը գնում է բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է և անթույլատրելի է Հայաստանի համար այս կարևորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձևակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչև 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար...»:



1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



