Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ահազանգում է ԼՀԿ պատգամավորը (ֆոտո)
ԲԼՈԳԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բագրատաշենի մաքսակետի հերթերին եւ լուսանկարներ հրապարակել այնտեղից:
Նա, մասնավորապես, գրել է.
«Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում եւ տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։
Խոսքը բեռնափոխադրումներով զբաղվող եւ մեքենաներ ներմուծողների մասին է, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է եւ անթույլատրելի է Հայաստանի համար այս կարեւորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձեւակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչեւ 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար»:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



