Սաուդյան Արաբիայում բանաստեղծին մահվան են դատապարտել իսլամից հրաժարվելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայում դատարանը բանաստեղծ Աշրաֆ Ֆայադին մահվան է դատապարտել հավատուրացության՝ իսլամից հրաժարվելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գործի նյութերը, որոնց ծանոթացել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
Բանաստեղծին ձերբակալել էին 2013թ., այնուհետեւ կալանավորել էին 2014թ.: Դատարանի վճռով՝ Ֆայադին դատապարտել էին 4 տարվա ազատազրկման եւ մտրակի 800 հարվածի, սակայն երեք օր առաջ վերաքննիչ դատարանը մահվան դատավճիռ էր կայացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆայադին մեղադրանքներ էին ներկայացվել վկաների ցուցմունքների հիման վրա, որոնք պնդում էին, թե իբր պոետը անիծել է աստծուն, Մուհամմեդ մարգարեին, Սաուդյան Արաբիային եւ իր գրած բանաստեղծական ժողովածուն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին



