Չեխիան Իրաքին 50 տոննա հրազենային զենք եւ նռնակ կմատակարարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեխիայում Իրաքի դեսպանատունն այսօր՝ նոյեմբերի 21-ին, հայտարարել է, որ Իրաքին 50 տոննա հրազենային զենքի եւ նռնակների տեսքով ռազմական օգնություն է մատակարարելու: Ինչպես հայտնում է Shafaq News կայքը, վկայակոչելով դեսպանատան հայտարարությունը, օգնությունը կուղարկվի Բաղդադ եւ Էրբիլ քաղաքներ: Որոշումը կայացվել է Չեխիայի արտգործնախարար Մարտին Ստրոպնիցկու եւ Իրաքի դեսպան Վալիդ Համիդ Շիլթաղի միջեւ կայացած հանդիպումից հետո:
Կայքի տեղեկություններով` հադիպման ընթացքում նախարարն ընդգծել է երկրների միջեւ համագործակցության ամրապնդման կարեւորությունը եւ Իրաքի ԶՈւ-ին զենք եւ զինամթերք մատակարարելու կարեւորությունը: Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել երկրի աջակցության հարցում Չեխիայի գործողությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին



