Լողավազանում լողալիս անզգուշությամբ հարվածել է 16-ամյա պատանու գլխին. Նրան տեղափոխել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 17-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից նյութեր է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. հուլիսի 14-ին ժամը 18:40-ին գլխի մալածածկ շրջանի կտրած վերքով «Արեւիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 16-ամյա Ա. Օ-ն:
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողը պարզել է, որ Ա. Օ-ն նշված վնասվածքը ստացել է հուլիսի 14-ին ժամը 16:00-ի սահմաններում Այգեստան գյուղի վարչական տարածքում գտնվող հանգստի գոտու լոզավազանում լողալիս Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, 2003թ.ծնված Ա. Հ-ի կողմից անզգուշությամբ ոտքով գլխին հարվածելու հետեւանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



