Վառելափայտային «կրքեր» նաև Լոռիո՞ւմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում, հատկապես Ալավերդու տարածաշրջանի գյուղերում ևս խուլ դժգոհություններ են հասունանում՝ կապված ծառահատումների քրեականացման փաստի հետ։ Խնդիրը առավել ակտուալ է անտառներով հարուստ գյուղերում, որտեղ մարդկանց հիմնական ապրուստի միջոցը, ինչպես նաև ձմռան վառելիքի հարցի լուծման հիմնական տարբերակը մոտակա անտառից օգտվելն է։
Դեռևս մեծ բողոքի ակցիաների մասին խոսակցություններ չկան, սակայն «Փաստին» հասած տեղեկություններով, դժգոհությունները գնալով շատանում են։
Միևնույն ժամանակ մարզում բավական խիստ վերահսկողություն է սահմանված ։ Ի դեպ, տեղից ստացվող տեղեկությունների համաձայն, վառելափայտի առևտրով զբաղվողները կամ լքել են գյուղերի տարածքները, կամ ուղղակի անտառում դեռևս չեն երևում՝ խուսափելով իրավապահների հետ առճակատվելուց։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



