Սպորտային տաբատ եւ վերնաշապիկ․ Լիլիթ Հովհաննիսյանի քնքուշ կերպարը
ԼԱՅՖԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Երգչուհին ներկայացել է սպորտային հանդերձանքով։ Նա կրում է մոխրագույն, մարմինն ընդգրկող, սպորտային տաբատ, երկար վերնաշապիկ։ Մեղմ շպարով է, աչքերը փակ են։ Կադրին կից երգչուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Երազկոտը շարունակում է գնալ երազանքի հետեւից»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիլիթ Հովհաննիսյանը շքեղ կերպարում էր։ Նա սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր երկարաճիշտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին գեղեցիկ սանրվածքն ու դիմահարդարումը։ Երգչուհին հրապարակումը չէր մեկնաբանել։ Հետեւորդները երգչուհու էջում դրական մեկնաբանություններ էին թողել։ «Հմայիչ ու գրավիչ Լիլիթ»,- գրել էր նրանցից մեկը։