Մալիում որոնում են Radisson հյուրանոցի ահաբեկչության մեջ կասկածվող 3 մարդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալիի մայրաքաղաքում որոնում են Radisson հյուրանոցի ահաբեկչության մեջ կասկածվող 3 մարդու: Այս մասին հայտնում է AFP-ն:
«Մենք ակտիվ որոնում ենք երեք կասկածյալների, որոնք կարող են կապ ունենալ Radisson հյուրանոցում կենվորներին պատանդ վերցնելու գործի հետ»,- գործակալությանը հայտնել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ուրբաթ Բամակո քաղաքի Radisson հյուրանոցում զինյալները պատանդ էին վերցրել 170 մարդու՝ 140 կենվորի եւ 30 աշխատակցի: Մալիի զինված ուժերի հատուկ ջոկատայինները Ֆրանսիայի ուժայինների աջակցությամբ գրոհել էին շենքը: Ահաբեկչությունից զոհվել էր 27 մարդ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին



