Երևան, 02.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես նվաճել կենդանակերպի տարբեր նշանների տղամարդկանց

ԼԱՅՖ

 

Շարունակությունը՝այստեղ



Խոյ

Կենդանակերպի առաջին նշանն է,  նշանակում է, որ այս մարդիկ լի են մանկական անմիջականությամբ: Սովորոբար այս տղամարդիկ իրենց տարիքից երիտասարդ են երևում, իսկ եթե ավելի անկեղծ՝ թվում է, թե իրենք երբեք չեն ծերանում։ 
Այս տղամարդիկ պահպանում են կյանքի տոնակատարության շունչը լուռ ու հանդարտ առօրյայում, և եթե դուք ինքներդ սիրում եք աղմկոտ հավաքույթներ, ապա «ոչխարիկը» հենց ձեզ համար է՝ նրա կողքին դուք երբեք չեք տխրի։

Պատրաստ եղեք, որ ձեզ կարող են արթնացնել կեսգիշերին և հրավիրել մի ռոմանտիկ երեկոյի։ Մերժումը չի ընդունվի․ այս հարաբերություններում կամակորություն  անելը միայն իրեն է թույլատրելի։ Խոյի կողքին կյանքը մանկության կարուսել կհիշեցնի՝ մեկ վեր եք բարձրանալու այնքան, որ ձեր տղամարդը երկնքից աստղ կիջեցնի, մեկ ներքևում կհայտնվեք և կտեսնեք ձեր զուգընկերոջ երկնային և պարզ էությունը։

Ցուլ

Կենդանակերպի նշանի այս ներկայացուցիչը համատեղում է իր մեջ տղամարդու մի քանի իդեալական հատկություններ։ Նա համբերատար է, իմաստուն և տնակյաց։ Նա երբեք չի մեղադրի ձեզ անհավատարմության մեջ, եթե չպարզաբանի իրավիճակը մինչև վերջ և չներկայացնի իր սեփական համոզմունքների և ձեր թեթևամտության ծանրակշիռ ապացույցները։ Ինչ-ինչ, բայց այս կարմիր ցլին հունից հանելն ու քթի առջև կարմիր կտոր թափահարելը հաստատ պետք չէ: Կհայտնվեք  նրա հետ  մեկ հարթակում, որտեղ ձեզ կարող են վնասել, կամ նույնիսկ պոզերով ծակել։

Այս տղամարդիկ սիրում են և նվիրված են իրենց ընտանիքին։ Իրենք լավ են վաստակում, սակայն երբեք թույլ չեն տա կնոջը փողերը քամուն տալ։ Սակայն, ձեր հնարավորություն կտրվի գնել տարատեսակ գեղեցիկ հուշանվերներ ինչ-որ մի ռոմանտիկ շրջագայության ժամանակ, իսկ հետո դրանք միասին դասավորել տանը։ 
Ցուլը հայտնի է իր լավ ախորժակով։ Իրեն սենդվիչներով և արագ սնունդով խաբել չի հաջողվի, այնպես որ հաճախեք խոհարարական դասընթացների։

Երկվորյակներ

Երկվորյակ տղամարդուն հասկանալու համար պետք է անդրադառնանք այս նշանի դիցաբանական բնութագրին։ Սա երկու եղբայրների կերպար է, որոնք գրկախառնված կանգնած են և նայում են միմյանց․մեկն ապրում է հանգուցյալների թագավորությունում, իսկ մյուսը՝ կենադանի մարդկանց աշխարհում։ Այսպես էլ իրականության մեջ է՝ հաճախ այս տղամարդը ապրում է սեփական պատրանքների մեջ և նա իր կարծիքն ունի կնոջ և ընտանիքի մասին։ Կարևոր է չխանգարել նրան երազել, այլ հմտորեն հանել նրան պատրանքների շախարհից, ազատել կասկածանքներից և անվստահությունից։ Հնարավորություն տվեք նրան բազմազան լինել, և ձեզ կթվա, որ ձեր կողքին ապրում է ոչ թե մեկ, այլ մի քանի տղամարդ։ Այս տղամարդու տրամադրությունը փոփոխվում է կայծակնային արագությամբ․ այս պահին նա  մխիթարության կարիք ունի, հաջորդ վայրկյանին խրախուսանքի, իսկ մի փոքր անց կրկին երջանիկ կլինի, ինչպես երբևէ։  Երկվորյակը կյանքի իրական ուղեցույց է, որը ցանկացած իրավիճակից ելք կգտնի և ցույց կտա ճիշտ ուղղությունը։

Խեցգետին

Հետաքրքիր անձնավորություն է։ Մի կողմից սա հոգատար հայր է, մյուս կողմից՝ հենց ինքն է երեխա և հոգատարության ու քնքշության կարիք ունի։ Նրան միշտ պետք է խրախուսել և ոգևորել։ Եթե դա չանել, նա պարզապես կվիրավորվի, կթաքնվի իր կաղապարում և կկողպի այն, իսկ հանել իրեն այդ ընկճախտից բավականին բարդ է։ 
Հիշեք, որ այս տղամարդու ուժը նրան թուլության մեջ է։ Եթե դուք մայրական բնազդով օժտված կին եք և կարիքն ունեք անդադար ինչ-որ մեկի մասին հոգ տանելու, ապա հենց Խեցգետինը սիրով կընդունի ձեր հոգատարությունը։ Այս դեպքում դուք կստանաք ոչ միայն կատարելապես «ձեռնասուն» զուգընկեր, այլ նաև ընտանիքի լավ հայր։ Նա ձեր երեխաների համար կլինի լավ ընկեր և հրաշալի ուսուցիչ, որը ճիշտ ժամանակին և կմխիթարի, և կոգևորի։

Առյուծ

Առյուծը արքա է, որը չի գնում փոխզիջումների։ Դուք ստիպված կլինեք ջանքեր գործադրել փաստարկներ գտնելու և նրան հակառակը համոզելու համար։ Մի զարմացեք, եթե արդյունքում նա սեփականացնի ձեր կարծիքը և մատուցի որպես «դարի գաղափար»։ Ձեզ մնում է միայն հնազանդվել, լուռ լսել և ժամանակին հավանության խոսքեր ասել, եթե նույնիսկ դա այդպես չէ։ Առյուծը երբեք չի նկատի շողոքորթությունը։ Ուզո՞ւմ եք հմայել նրան, լսեք նրան ապշած, համաձայնեք նրա բոլոր ասածների հետ և անընդհատ խոսեք նրա «մեծության» մասին։ 
Հիշեք, որ եթե ընդունեք Առյուծի խաղի կանոնները, ապա երբեք դժբախտ կամ չսիրված  չեք լինի։ Սակայն, նույնիսկ եթե ձեզ հաջողվեց սանձել այս «հսկա կատվին», ժամանակ առ ժամանակ նա միևնույն է շփվելու է նրանց հետ, ում ցանկանա։

Կույս

Այս տաղմարդը գտնվում է Մերկուրի մոլորակի վերահսկության ներքո։ Սա այն մարդն է, որը սիրում է ամեն բան անել ինքնուրույն՝ ինքն իր տնօրենն է, ինքն է վարում իր մեքենան և ինքն է հաշվում իր փողը։ Այս տեսակ ազատասեր տղմարադիկ ընտրում են այն աշխատանքը, որտեղ իրենց ոչ ոք  չի ղեկավարում։ Ղեկավարել և շահարկել Կույսերին անհնար է՝ նրանք իրենք են սիրում հրամաններ տալ։ Իրենք աշխատանքի են ընդունում մարդկանց միայն նրա համար, որպեսզի ինչ-որ մեկը լսի իրենց հրահանգները. Կույսերը սովոր չեն միայնակ աշխատել։ Մի փորձեք բուժել Կույսին․ այս տղամարդը բաց չի թողնի հիվանդանալու հնարավորությունը, որպեսզի րոպե առ րոպե ընդունի բժիշկի նշանակած դեղահաբերը։
Նա կատարյալ աշխատասեր է, և եթե գտնի իր ամբողջ կյանքի գործը, ապա համարեք, որ դուք կորցրել եք ձեր սիրելի տղամարդուն աշխատանքային ճակատում։

Կշեռք

Կշեռքը բարետես, գեղեցկադեմ, գերազանց կազմվածքով, հիանալի ֆիզիկական տվյալներով և խնամված մատներով տաղամարդ է։ Այս տղամարդուն հովանավորում է Վեներան։ Այստեղից է նրա հոգու նրբությունն ու վարքագծի էլէգանտությունը։ Եթե չեք ուզում կորցնել այսպիսի տղամարդուն, ապա երբեք մի արեք տգետ և տգեղ արարքներ։ Երբեք մի թողեք կեղտոտ ափսեները և անպայման սրբեք սեղանը ռոմանտիկ երեկոյից հետո։
Այս տղամարդը շատ գաղտնիքներ ունի և բավականին խորհրդավոր է։ Ցանկացած հարցի կպատասխանի «Կտեսնենք», «Միգուցե», «Չգիտեմ»։ Չզարմանաք, եթե մի գեղեցիկ օր ձեր պատուհանից տեսնեք գեղեցիկ մեքենա, կամ իմանաք, որ բնակարանի սեփականատեր եք դարձել։ Այս տղամարդիկ սիրում են զարմացնել իրենց սիրելիներին։ 
Միակ բանը, որ նա չի ների, դա ոտնձգությունն է իր սեփական  տարածքի նկատմամբ։

Կարիճ

Դուք երբեք չեք կռահի, թե ինչ կա Կարիճի մտքին, ինչի մասին է նա մտածում  և ինչ ապրումներ ունի։ Չարժե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ստիպել արտահայտել զգացմունքները, կամ համառորեն փորձել խցկվել նրա հույզերի մեջ՝ նա կարող է շատ ցավոտ խայթել իր խոսքերով։ Եթե տղամարդը լռում է, դա չի նշանակում, որ նա ձեզ հետ համաձայն չէ։ Կարիճը կանի ամեն բան, որպեսզի ենթարկեցնի ձեր կյանքը իր ցանկություններին։ Համատեղ կյանքի արդեն իսկ ամենասկզբում դուք կիմանաք նրա սովորությունների, նախասիրությունների մասին, և ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես եք կատարում իր բոլոր ցանկությունները՝ միաժամանակ շպարվելով ու արդուկելով ձեր զգեստը։ Կարիճներն աչքերով են սիրում։

Աղեղնավոր

Ճամփորդ, շարջագայություններ սիրող մարդ։ Նույնիսկ եթե նրա աշխատանքը կապված չէ գործուղումների հետ, նա միևնույն է, պարբերաբար կշրջագայի՝ օգտագործելով ցանկացած առիթ։ Նա իսկական միայնակ գայլ է։ Տանը նա անպայման իր համար մի հարմարավետ անկյուն կգտնի և ժամեր շարունակ կանցակացնի այնտեղ։ Աղեղնավորները սիրում են զբաղմունք գտնել իրենց համար․ նրանք հրաշալի կոլեկցիոներներ են, որոնք լավ գլուխ են հանում արվեստից։

Հաճախ այս տղամարդիկ բարձրագույն ուսում են ստանում հեռակա կարգով, քանի որ անիմսատ են համարում լավագույն տարիները ծախսել ուսման վրա։

Աղեղնավորը ամենաիմաստուն նշանն է կենդանակերպի շրջագծում։ Նաև պետք է ասել, որ այս տղամարդիկ շատ պարկեշտ են և միշտ թույլի մարդու, կնոջ և ճշմարտության կողմից են։

Այծեղջյուր 

Բարդ կերպար է՝ տարատեսակ հատկություններով համատեղված։ Իրենց լռակյաց լինելու պատճառով այս տղամարդիկ այն կանանց համար են, ովքեր պատրաստ են անցնել բարդ ճանապարհ։ Նա բարդ է ամեն հարցում՝ կենցաղում, սիրային հարաբերություններում։

Բարձրանալով կարիերայի սանդուղքով՝ նա հասնում է մեծ հաջողությունների։ 
Այծեղջյուրներից լավ ղեկավարներ են ստացվում։ Իրենց գերազանցությունը նրանք նաև ընտանիք են բերում։ Սիրում են հրամաններ տալ իրենց կանանց և երեխաներին։

Պատրաստվեք, որ պետք է զոհեք ձեր կարիերան հանուն Այծեղջյուրի, որպեսզի օգնենք նրան հասնել Օլիմպոսի գագաթին։ 
Եվ չնայած իր բարդ էությանը, Այծեղջյուրն իր առջև մեծ նպատակներ է դնում և, որպես կանոն, հասնում է դրանց՝ ապահովելով ընտանիքի անդմաների հարմարավետությունն ու սոցիալական կարգավիճակը։

Ջրհոս

Ջրհոսը դժվարանում է վերջակետ դնել իր նախկին հարաբերություններին, և ժամանակ առ ժամանակ նա վերադառնում է այնտեղ՝ համոզվելու, արդյո՞ք ոչինչ բաց չի թողել։ Ստիպված կլինեք անընդհատ փնտրել նրան․ մի բարկացեք, ուղղակի Ջրհոսներն այնքան միամիտ ու պարկեշտ է, որ չեն կարող մերժել։ Նրանք գնում են այնտեղ, ուր իրենց կանչում են։

Հարաբերությունների մեջ իրենք գնահատում են ընկերակցությունը, ունակ են լսել կնոջը և իրենց հովանավորության տակ են առնում նրան։ Ձեր կողքին միշտ վստահելի մարդ կլինի։ Ջրհոս տղամարդիկ սիրում են գաղտնիքներ բացահայտել․ որքան խորհրդավոր եք դուք, այնքան ավելի հետաքրքիր եք նրան։

Նրանց տեխնիկա նվիրեք՝ Ջրհոսները պաշտում են այն։ Սակայն գլուխ չեն հանում հագուստից։ 
Նրանք ունակ են գերել, գայթակղել, զարմացնել և բացահայտել նոր հորիզոններ։

Ձկներ 

Հանդիպում է Ձկների երկու ենթատեսակ՝ գիշատիչ և քաղցրահամ ջրում ապրող։ Առաջինները՝ ուրբաթախոս և խոցելի, երկրորդ տեսակը՝ անխոհեմ իդեալիստներ։ Այս տղամարդիկ ամեն բան վերածում են առեղծվածի, իրենց ամբողջ կյանքը խորհրդավոր է։ Ատում են միայնությունը, այդ պատճառով նրանց հեշտությամբ կարելի է ամուսնացնել։

Ձկները կատարյալ էսթետներ են, և սիրում են գեղեցիկ ու հաջողակ կանանց։ Հարաբերությունների մեջ կնոջը լիարժեք ազատություն են տալիս ինքնազարգացման համար։ Սակայն պետք չէ ստուգել նրա համբերությունը՝ ձեզ երբեք չեն ների նույնիսկ «անմեղ» ֆլիրտը և չեն ընդունի բացակայությունը ուշ երեկոյան։ Այս տեսակ տղամարդը ապրում է մի սկզբունքով՝ Ձուկը լողում է այնտեղ, որտեղ կան խորը զգացմունքներ և թափանցիկություն հարաբերություններում։ 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերըԽոնարհումս քեզ և քո նման բոլոր բուժաշխատողներին. Հարություն Հարությունյան ԱՄՆ-ն արդյունավետ խորհրդակցություններ է անցկացրել Ուկրաինայի հարցով. ՈւիթկոֆՄեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է․ «Փաստինֆո» Նոր տարվա գիշերը Փարիզում ձերբակալվել է 125 մարդ Դանակահարվածի են տեղափոխել հիվանդանոց․ ի՞նչ է հայտնի «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում Ծառուկյանը բացահայտեց, թե երբ է պատրաստ փոխել քաշային կարգը UFC-ում Թրամփի և նրա ընտանիքի կարողությունն աճել է մոտ 70 %-ով Խերսոնում հինգ տարեկան երեխա է զոհվել ՆԳՆ-ի հորդորը` վարորդներինՄակրոնը հաստատել է, որ չի մասնակցի 2027 թվականի ընտրություններին Թող 2026-ը լինի կախարդանքով և սիրով լի տարի. Լևոն Արոնյան Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում Որքան են վճարել Ադրբեջանի ավիաընկերությունները ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար Ռեալի լեգենդը սրտի վիրահատության է ենթարկվել․ հայտնի են մանրամասները Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Ֆինլանդիան Բալթիկ ծովում կաբելային դիվերսիայի կասկածանքով Ռուսաստանից ուղևորվող նավ է առգրավել «Եվրոմեդիա24»–ը «Վաստակաշատ մանկավարժ» մրցանակը շնորհել է Նելլի Հակոբյանին և Զարուհի Սերոբյանին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները հունվարի 1-ին Սուպեր Սաքոն և Հրուշ Աճեմյանը նշանվել են Հայտնի հյուրեր, ջերմ մթնոլորտ և վառ պահեր․ «Եվրոմեդիա24»–ը տոնեց իր տարեդարձը (տեսանյութ) Այն, ինչ տեղի է ունենում, պարզապես իրավական գործընթաց չէՔրիստոսի արձանը. վերածնվող Հայաստանի խորհրդանիշը Մոսկվայում ձյան շերտի բարձրությունը հասել է 28 սմ-ի Արարատում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ կան վիրավորներ Որոշ հասցեներում ջուր չի լինի Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է կնոջ դի Ո՞վ է օրվա հաջողակը․ աստղագուշակ հունվարի 1-ի համար 2026 թվականը սկսվում է մագնիսական փոթորիկով Լարսը փակ էԱմանորի տոնական երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրեր, սիրված երգեր ու վառ պահեր Մարգարա-Վանաձոր ճանապարհին բախվել են 6 մեքենաներԽերսոնում 3 ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել է 24 մարդ Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք, Ապարան-Նիգավան և Սևան-Սեմյոնովկա ավտոճանապարհներին բուք է Վթար՝ Արարատի մարզում․ կա տուժածՁյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ առաջիկա օրերի եղանակը2026 թվականը հռչակենք ՀԱՅԻ տարի , երջանկության տարի , հաղթանակի տարի․ Արտյոմ ՎարդանյանԱմանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը Թող որ 2026 թվականը վերադարձնի հայ ժողովրդին իր երազանքները և լի լինի հաղթանակներով.Արման Վարդանյան Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, թող 2026-ը դառնա միասնականության, վերածննդի ու հույսի տարի․ Գագիկ ԾառուկյանԻդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ (տեսանյութ) Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը Թրամփի և նրա ընտանիքի կարողությունը 15 ամսում աճել է մոտ 70%-ով. Bloomberg 2026 թվականը լինելու է Հայաստանի պահպանման, պետականության ամրապնդման և ազգային ինքնության պաշտպանության համար կարևոր և որոշիչ տարի․ Նաիրի Սարգսյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է բոլորին Ամանորի կապակցությամբԱմանորին ընդառաջ տիկնոջս հետ միասին այցելեցինք մեր հերոս Ռոզալիա տատիկին․ Մհեր ԱվետիսյանՑանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անցած տարվա ընթացքում եղել են մեր կողքին․ Ավետիք Չալաբյան