Գեղարքունիքի մարզում Volkswagen-ով զինծառայող է վթարի ենթարկվել. նա եւ իր ուղեւորը հոսպիտալացվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RC 919 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ցանցապատ ցանկապատին եւ հայտնվել դաշտում։
Վթարի հետեւանքով վարորդ Հայկ Գ-ն եւ ուղեւոր՝ վարորդի համաքաղաքացի, 33-ամյա Բաբկեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Հայկ Գ-ն ծառայում է ՀՀ Պն N զորամասում։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



