Մյասնիկյան պողոտայում կարգավորվող լուսացույց է դրվել. Երեւանի քաղաքապետարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն գործում է Մյասնիկյան պողոտայի կարգավորվող լուսացույցը, որը ժամանակավոր է, կգործի մինչեւ վերգետնյա անցումի կառուցումը։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։
«Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր։ Լուսացույցը կարգավորելու է երթեւեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում։ Մնացած ժամանակ ավտոմեքենաների համար լինելու է կանաչ լույս։
Լրացուցիչ տեղեկացնենք, որ լուսացույցն այս վայրի համար ժամանակավոր լուծում է, այստեղ նախատեսվում է կառուցել վերգետնյա անցում»,–հայտնում են քաղաքապետարանից։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



