Գեղարքունիքի մարզում 23-ամյա վարորդը Mercedes G 500-ով բախվել է ծառին եւ կողաշրջվել. հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Վիգեն Ղ-ն իր վարած Mercedes G 500 մակնիշի 91 AC 999 համարանիշի ավտոմեքենայով Վ. Համբարձումյան փողոցում դեռեւս անհայտ պայմաններում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին։
Բախման հետեւանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել, որը քաղաքացիների օգնությամբ մարվել է։
Վթարի հետեւանքով վարորդ Վիգեն Ղ-ն, նրա ուղեւոր՝ Վարդենիսի բնակիչ, 22-ամյա Արկադի Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Հետաքննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



