Ինդոնեզիայում ժայթքել է Թանգկուբան հրաբուխը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թանգկուբան հրաբուխը, որը գտնվում է Բանդունգ քաղաքից (ավելի քան 2 մլն բնակչությամբ) ոչ հեռու, մոխրի սյուն է արտանետել մի քանի հարյուր մետր բարձրությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Straits Times-ին։
Տեղի իշխանությունները բնակիչներին խնդրում են չմոտենալ հրաբխին։ Ներկայում տարերային աղետների կանխման գործակալությունը զբաղվում է հրաբխի ակտիվության աստիճանի գնահատմամբ։



