Բրյուսելի Մոլենբեկ շրջանում հայտնաբերել են քիմիկատներ եւ պայթուցիկ սարքեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Մոլենբեկ շրջանում խուզարկության ժամանակ հայտնաբերել են քիմիկատներ եւ պայթուցիկ սարքեր, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Le Soir-ը:
Միաժամանակ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը՝ նշելով, որ հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգիան տեղեկություններ ունի երկրում ահաբեկչության սպառնալիքի մասին: «Պոտենցիալ թիրախներն են առեւտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը եւ մեծամասշտաբ միջոցառումները», — հայտարարել էր Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին



