«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Յոկոհամայից»
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց «Յոկոհամա Ֆ. Մարինոսի» հետ: Խոսեպ Գվարդիոլայի սաներն առավելության հասան 3:1 հաշվով:
Հանդիպման 18-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն բացեց խաղի հաշիվը: 5 րոպե անց՝ 23-րդ րոպեին ճապոնացի հարձակվող Կեիտա Էնդոն խփեց պատասխան գոլը: 40-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը կրկին առաջ մղեց իր թիմին: Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի հարձակվող Լուկաս Նմեչան խփեց իր թիմի երրորդ գոլը:
«Յոկոհամա Ֆ. Մարինոս» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3
Կեիտա Էնդո, 23 - Քևիդ դե Բրույնե, 18, Ռահիմ Ստերլինգ, 40, Լուկաս Նմեչա, 90+2

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



