Իսպանիան նվաճեց Երեւանում ավարտված Եվրո-2019-ին չեմպիոնի տիտղոսը (ֆոտո)
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականի չեմպիոնությամբ ավարտվեց Երեւանում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը։
«Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացիները գլխավոր մարզիչ Սանտի Սանչես Դենիայի ղեկավարությամբ մրցեցին նախորդ առաջնության չեմպիոն Պորտուգալիայի թիմի հետ եւ առավելության հասան 2։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ իսպանական «Վալենսիայի» հարձակվող Ֆերան Տորեսը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը չէր հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ խմբում կրելով երեք պարտություն՝ Իսպանիայից (1։4 ), Իտալիայից (0։4) եւ Պորտուգալիայից (0:4)։
Մ-19, Եվրո-2019, եզրափակիչ
Պորտուգալիա - Իսպանիա՝ 0։2
Ֆերան Տորես, 34, 51







1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



