«Սատանի կամրջից» ընկած 16-ամյա տղային ուղղաթիռով հասցրել են Երեւան. Նա բաց գանգուղեղային վնասվածք ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սատանի կամրջից» այսօր՝ հուլիսի 27-ին ընկած 16-ամյա տային ուղղաթիռով հասցրել են Երեւան։
Հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, 16-ամյա քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ)։ Վերջինս այնտեղ էր գնացել էքսկուրսիայի։
Փրկարարները նրան դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տղան նախ հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, այնուհետև ուղղաթիռով տողափոխվել Երևան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ։
Նրա մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք։ Վիճակը ծանր է, բայց կայուն։ Գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



