Սաուդյան Արաբիայում օտարերկրացիներին կարգելվի զբաղեցնել տուրիստական առանցքային պաշտոններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են օտարերկրացիների համար սահմանափակել զբոսաշրջային ոլորտի կարևոր և առանցքային պաշտոններում աշխատելու հնարավորությունները։ Խոսքը մասնավոր ընկերություններում որոշակի պաշտոնների մասին է։
Բայց մենաշնորհային պաշտոնների թվում կհայտնվեն նաև հյուրանոցների ընդունարանների աշխատակիցները, մատուցողները և այլն։ Փոխարենը օտարերկրացիներին կթողնեն զբաղվել բեռնակրի, դռնապանի, վարորդի և այլ ցածր վարձատրվող աշխատանքներով։
Սա արվում է երկրի ներսում զբաղվածության մակարդակի խնդիրը լուծելու համար։ Միապետության տարածքում բարձր վարձատրվող շատ պաշտոններ զբաղեցնում են օտարերկրացի բարձրորակ մասնագետներ, սակայն իշխանությունները ցանկանում են տեղայնացնել այդ պաշտոնները՝ լուծելով նաև սաուդցիների աշխատանքի հարցերը։ Մինչ այս, ևս 12 ոլորտում սահմանվել են այսպիսի մենաշնորհներ։



