Նյու Յորքի մանկական խաղահրապարակներից մեկում արյունոտ հրաձգություն է տեղի ունեցել․ կա 1 զոհ և 11 տուժած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Նյու Յորք քաղաքի մանկական խաղահրապարակներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Newsday-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Միջադեպի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։
Վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են։
Կատարվածի հանգամանքները ճշտվում են։
Ոստիկանները գտել են հանցագործության գործիք հանդիսացող զենքը, որոնողական աշխատանքներ են տարվում՝ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։



